|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Խորվաթիայի Հանրապետության նախագահ Զորան Միլանովիչին՝ երկրի Պետականության օրվա կապակցությամբ։
«Լիահույս եմ, որ հայ-խորվաթական միջպետական համագործակցությունն ավելի կամրապնդվի և կզարգանա՝ ի շահ մեր ժողովուրդների, որին մեծապես կնպաստի նաև Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը»,-ասված է ուղերձում։
Նախագահ Արմեն Սարգսյանը Զորան Միլանովիչին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Խորվաթիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն։