|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայի ռազմաօդային ուժերը հարվածներ է հասցրել Իրաքի հյուսիսում գտնվող Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դիրքերի ուղղությամբ. այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։
Ըստ տեղեկության՝ հատուկ գործողությունների արդյունքում ոչնչացվել է 4 քուրդ զինյալ։ Հարվածը հասցվել է Հաքուրք շրջանում։
Նշենք, որ ՔԱԿ-ը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն, որը կռվում է քրդական ինքնավարության կամ անկախության համար։ Իսկ «Անադոլու» գործակալությունը համարվում է պետական գործակալություն և ոչ միշտ է, որ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը։