|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՀՀ կառավարությունը հաստատել է բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա՝ առկա ուսուցմամբ անվճար և վճարովի ընդունելության տեղերը բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի համար: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
2020-2021 ուսումնական տարվա՝ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ հատկացվել է 2.926 անվճար և 21.200 վճարովի տեղ:
Մագիստրատուրայում նախատեսված է 1.373 անվճար տեղ, այդ թվում՝ 80-ը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվածների համար։
Պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացվել է 151 տեղ, միջպետական համաձայնագրերով` 24 տեղ։
Դոկտորանտուրայի համար՝ պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ հատկացվել է 13 տեղ։