|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Շվեդիայում կորոնավիրուսով վարակված մարդկանց շրջանում մահացությունների թիվը գերազանցել է 4000-ը. այս մասին գրում է Reuters գործակալությունը:
Շվեդիայի առողջապահության գործակալության տվյալների համաձայն՝ անցած մեկ օրվա ընթացքում գրանցվել է մահվան 31 դեպք, և համաճարակի սկսվելուց ի վեր ընդհանուր առմամբ մահացել է 4029 մարդ:
Հաստատվել է հիվանդության ավելի քան 300 նոր դեպք, իսկ վարակվածների ընդհանուր թիվը կազմել է 33.843 մարդ:
Հիշեցնենք՝ Շվեդիան վիրուսի դեմ պայքարի համար խիստ կարանտին չի սահմանել՝ դպրոցների, խանութների և ռեստորանների մեծ մասը բաց թողնելով և ապավինելով սոցիալական հեռավորությանն ու հիգիենային ուղղված կամավոր միջոցառումներին: