|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հոնկոնգում բազմահազարանոց բողոքի ակցիաներ են տեղի ունեցել. այս մասին գրում է Ruptly լրատվական գործակալությունը, նշելով՝ պատճառը Չինաստանի ուժային ծառայությունների լիազորությունների ընդլայնման օրենքի նախագիծն է ինքնավար շրջանի տարածքում:
Ցուցարարներն այդ օրինագիծը համարում են ժողովրդավարության համար սպառնալիք:
Նշվում է՝ Հոնկոնգում կորոնավիրուսի համավարակի պատճառով գործում են սահմանափակումներ, և իշխանությունները չեն արտոնել ցույցերի անցկացումը: Իրավապահներն արցունքաբեր գազի և ջրցան մեքենաների միջոցով ցրել են ցույցը: Հարյուրից ավելի մարդ ձերբակալվել է: