|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Մերձմոսկվայում՝ Կլին բնակավայրից 20 կմ հեռու, ռազմական Ми-8 ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել. այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ նշելով, որ ողջ անձնակազմը զոհվել է։
Դեպքը տեղի է ունեցել ուսումնամարզական թռիչքի ժամանակ՝ անմարդաբնակ վայրում։
Արտակարգ ծառայություններում գործակալության աղբյուրը պարզաբանել է, որ անձնակազմը բաղկացած է եղել 3 հոգուց։ Աղբյուրը հայտնել է նաև, որ դեպքը տեղի է ունեցել Զախարովո գյուղում։
Նախնական տվյալների համաձայն՝ վթարի պատճառը կարող էր լինել տեխնիկական անսարքությունը։