|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը հայտարարել է Իսրայելի և ԱՄՆ-ի հետ բոլոր համաձայնագրերը խզելու որոշման մասին. այս մասին նա հայտարարել է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի եթերում՝ նշելով, որ խոսքը վերաբերում է նաև անվտանգության ոլորտի համաձայնագրերին. պատճառը պաղեստինյան բոլորը հողերը միավորելու Թել-Ավիվի մտադրություններն են։
Միևնույն ժամանակ նա կոչ է արել Իսրայելին միջազգային հանրության առաջ կրել ողջ պատասխանատությունը՝ «որպես Պաղեստինի օկուպացված տարածքում օկուպացիոն ուժ»։
Բացի այդ, Աբասը կոչ է արել ներառել Պաղեստինը միջազգային կազմակերպությունների և ինստիտուտների կազմում։
Ըստ Աբասի հայտարարության՝ Պաղեստինը պատրաստ է պաղեստինա-իսրայելական հակամարտության հարցով բանակցությունների վերադառնալ երրորդ երկրի միջնորդությամբ։