|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հարավային Սուդանի առաջին փոխնախագահ Ռիեկ Մաշարը եւ նրա կինը վարակվել են նոր տեսակի կորոնավիրուսով. այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով քաղաքական գործչի գրասենյակի հայտարարությունը. հայտնում է Yerkir.am-ը։
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է՝ վարակված են նաև փոխնախագահի գրասենյակի որոշ աշխատողներ, ինչպես նաև նրա թիկնապահները:
Այս պահի դրությամբ Հարավային Սուդանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 194 դեպք: Մայիսի 14-ին գրանցվել է վարակված հիվանդի առաջին մահվան դեպքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: