|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Մայիսի 18-ին ամբողջ աշխարհի թանգարանների աշխատողները նշում են իրենց մասնագիտական տոնը՝ Թանգարանների միջազգային օրը:
Այս օրն օրացույցում է հայտնվել 1977 թվականին, երբ Թանգարանների միջազգային խորհրդի (International Council of Museums, ICOM) հերթական նիստում ընդունվել է այս մշակութային տոնի հիմադրման մասին ռուսական կազմակերպության առաջարկը: 1978 թվականից Թանգարանների միջազգային օրը նշվել է աշխարհի ավելի քան 150 երկրում:
1992 թվականից սկսած տոնն ամեն տարի ունի որոշակի թեմա՝ նվիրված թանգարանների գործունեության հարցերին. այս տարի օրվա թեման է՝ «Թանգարանները՝ որպես մշակույթի կենտրոններ. ավանդույթի ապագան»: