|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպանության դիվանագետ Ռուդիկ Յարալյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարարի գլխավոր խորհրդական Մոհամադ Ալի Ֆարահնաքիանի հետ:Այս մասին տեղեկանում ենք դեսպանության ֆեյսբուքյան էջում արված գրառումից։
«Համաձայն ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանի և ԻԻՀ էներգետիկայի նախարար և Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանի միջև փոխադարձ պայմանավորվածության՝ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության դիվանագետ Ռուդիկ Յարալյանը հանդիպեց ԻԻՀ էներգետիկայի նախարարի գլխավոր խորհրդական Մոհամադ Ալի Ֆարահնաքիանի հետ:
Զրուցակիցները քննարկեցին երկու երկրների միջև էներգետիկայի և տնտեսության այլ ոլորտներին վերաբերող, ինչպես նաև Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման խնդիրները»- ասված է գրառման մեջ։