|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Լոռու մարզում, մայիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 15:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի 44 շենքի 2-րդ հարկից 9-ամյա երեխա է ցած ընկել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, երեխային շտապօգնության մեքենայով ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ, ստանալով առաջին բուժօգնություն, Սանավիացիայի ուղղաթիռով նրան տեղափոխել են Երեւան:
Աղբյուրի տեղեկություններով՝ երեխայի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, նա ստացել է բազմաթիվ վնասվածքներ, այդ թվում՝ գանգուղեղային: