|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ռուսաստանի մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան, ով վարակվել էր կորոնավիրուսով, ապաքինվել է. այս մասին տեղեկացրել է նախարարի մամուլի քարտուղար Աննա Ուսաչևան. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Բժիշկները նրան դուրս են գրել, նախարարը աշխատավայրում է, իրեն լավ է զգում: Ուրախությամբ նշենք, որ հիվանդությունը թեթև ընթացք է ունեցել: Գրեթե երեք շաբաթվա ընթացքում նա աշխատել է տնից»,- ասել է նա:
Հիշեցնենք՝ նախարարի՝ կորոնավիրուսով վարակման մասին հայտնի է եղել մայիսի 6-ին: