|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հերթական վճիռն է կայացրել ադրբեջանցի լրագրողուհի Խադիջե Իսմայիլովայի գործով. հայտնում է Кавказский Узел-ը։
2014 թ. Իսմայիլովան բողոք էր ներկայացրել Մարդու իրավունքների կոնվենցիայով նախատեսվող անձի անձնական կյանքի անձեռնամխելիության և արդար դատավարության իրավունքի խախտման համար։
ՄԻԵԴ-ը բավարարել է բողոքը և պարտավորեցրել ադրբեջանական կառավարության՝ նրան վճարել 6000 եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։
Դատարանի որոշման մեջ նշվում է, որ տվյալ գործը կապված է Ադրբեջանի մերձիշխանական լրատվամիջոցների հետ, որոնք փորձել են սևացնել Իսմայիլովայի արժանապատվությունը։ Տեղի դատարանները մերժել էին Իսմայիլովայի բողոքները։
Իսմայիլովան ձերբակալվել էր 2014 թ. դեկտեմբերի 5-ին՝ հարկերից խուսափման և ապօրինի գործունեության համար։ Դատարանը նրան ազատազրկել էր 7.5 տարով։
Երկրի Գերագույն դատարանը 2016 թ. կրճատել էր ժամկետը՝ հասցնելով մինչև 3.5 տարի, իսկ ավելի ուշ 2 տարի 3 ամիս։