|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի գլխավոր խորհրդականի պաշտոնում առաջադրել է Պատրիկ Հովակիմյանի թեկնածությունը. այս մասին տեղեկացնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, հայտնում է Yerkir.am-ը։
Նշվում է՝ այս պահի դրությամբ Պատրիկ Հովակիմյանը զբաղեցնում է գլխավոր դատախազի տեղակալ եւ գլխավոր դատախազի տեղակալի շտաբի ղեկավար Ջեֆրի Ա. Ռոզենի օգնականի պաշտոնն արդարադատության նախարարությունում:
Նա նաև Արդարադատության նախարարությանն առընթեր արտասահմանյան պետությունների պահանջների կարգավորման հանձնաժողովի անդամ է: Նրա թեկնածությունն առաջադրվել էր նախագահի կողմից եւ հաստատվել էր Սենատի կողմից 2018 թվականին: