|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Աշխարհը կարող է բախվել կորոնավիրուսի տարածման նոր ալիքների։ Նման ոչ հուսադրող տեսակետով է հանդես եկել Ռոբերտ Կոխի վարակաբանության բեռլինյան ինստիտուտի ղեկավար Լոթար Վիլերը. հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
«Ես և մի շարք փորձագետներ ենթադրում ենք, որ կլինեն կորոնավիրուսի բռնկման երկրորդ և երրորդ ալիքներ», - նշում է Վիլլերը։
Ըստ նրա՝ Գերմանիայի առողջապահությունը պատրաստ է հավանական բռնկումներին. «Մենք շատ բան ենք արել դրա համար։ Բժիշկները գիտեն՝ ինչպես վարվել հիվանդների հետ։ Մենք կունենանք լավագույն թերապևտիկ միջոցները», - հավաստիացրել էՎիլերը՝ հավելելով, որ գերմանական իշխանությունները նախատեսում են ավելացնել կորոնավիրուսի թեստերի թանակը։ Ըստ նրա՝ ավելի քան 130 լաբորատորիաներ ամեն օր կարող ենք իրականացնել 140.000-ից ավել հետազոտություններ։