|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հունաստանում հանրային տրանսպորտում և փակ տարածքներում գտնվելիս բժշկական դիմակ կրելը կլինի պարտադիր, քանի որ մայիսի 4-ից մի շարք սահմանափակումներ վերացվելու են: Դիմակ չկրելու պատճառով տուգանքը կազմելու է 150 եվրո: Այս մասին գրում է «Ռիա-նովոստի»-ն:
Ապրիլի 28-ին վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հեռուստաուղերձում նշել է սահմանափակումներն աստիճանաբար հանելու մասին, որոնք ընդունվել էին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Մայիսի 4-ից վերականգնվելու է հանրային տրանսպորտի աշխատանքը: Նույն օրը կբացվեն տարբեր առևտրային խանութները, բացի խոշոր մոլերից, ինչպես նաև գեղեցկության սրահներն ու վարսավիրանոցները: