|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի մոնիտորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալներով ի համեմատ 2020 թվականի մարտի 1-15-ն ընկած ժամանակահատվածի՝ ապրիլի 1-16-ն ընկած ժամանակահատվածում դիտվել է մթնոլորտային օդում ազոտի երկօքսիդի նվազում։ Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Երևանում նվազումը կազմել է 4%, Քաջարանում 12%, Հրազդանում 36%, Կապանում 32%, Ալավերդիում 42%, Ծաղկաձորում 48%։ Ազոտի երկօքսիդի ամենամեծ նվազումը դիտարկվել է Վանաձորում՝ 49%։