|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Վեց զբոսաշրջիկ` Ուկրաինայից, Ֆրանսիայից, Թուրքիայից, Նեպալից և ԱՄՆ-ից, մեկ ամիս շարունակ բնակվել է Հնդկաստանի քարանձավներից մեկում, քանի որ կարանտինի պատճառով սահմանները փակվել են, և նրանք չեն հասցրել հայրենիք վերադառնալ. տեղեկացնում է Yerkir.am-ը` CNN-ին հղումով:
Մինչ սահմանների փակումը` զբոսաշրջիկները բնակվել են հյուրանոցում, սակայն գումար տնտեսելու նպատակով որոշել են քարանձավ տեղափոխվել: Նեպալցի զբոսաշրջիկին հաջողվել տնտեսված գումարներով սնունդ ու այլ անհրաժեշտ պարագաներ գնել:
Հնդկական ոստիկանությունը հայտնել է, որ բոլոր զբոսաշրջիկները ներկայումս կարանտինում են, կորոնավիրուսի ախտանշաններ չունեն:
Հնդկաստանում կարանտինը գործում է մարտի վերջից: Բնակիչներին թույլատրվում է դուրս գալ տներից միայն խիստ անհրաժեշտության դեպքում: