|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Իրանը երկուշաբթի օրվանից սկսել է բացել միջազգային ավտոմայրուղիները, բացի այդ կորոնավիրուսի հետևանքով մտցված արտակարգ միջոցառումների թուլացման շրջանակում դարձյալ բացվում են խանութներն ու առևտրի կենտրոնները. հայտնում է «Ինտերֆաքսը»։
Բացվել են նաև շուկաները, մասնավորապես Թեհրանի Մեծ շուկան։ Խանութները կգործեն մինչև ժամը 18։00-ն։ Կորոնավիրուսի դեմ պայքարի գլխավոր շտաբի պետ Ալի Ռեզա Զալին հայտարարել է, որ որոշակի ակտիվության վերականգնումը կարող է խթանել կորոնավիրուսի հետագա տարածմանը։
Փակ կմնան ռեստորանները, սպորտային սրահները և այլ հասարակական վայրերը։ Մզկիթներն ու կրոնական այլ հաստատությունները նույնպես չեն վերաբացվի՝ չնայած մուսուլմանական Ռամադան տոնի։
Ապրիլի 21-ի դրությամբ Իրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 83505 դեպք՝ 5209 մահվան ելքով։