|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ սկսում է երկրում քաղաքական խորհրդատվությունների շարքը։ Այս մասին Հարությունյանը հայտնել է Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության նիստի ընթացքում. հայտնում է Yerkir.am-ը:
«Այսօր հրավիրել եմ ԱԺ «Հայրենիք» խմբակցության նիստ, որի ընթացքում ամփոփել ենք մեր երկրում անցկացված խորհրդարանական և նախագահական ընտրությունների արդյունքները, նոր տիպի կորոնավիրուսի ստեղծած իրավիճակը և նախանշել մեր անելիքները: Թիմակիցներիս տեղեկացրել եմ նաև, որ արդեն վաղվանից կսկսեմ քաղաքական խորհրդատվությունների շարքը, և այս փուլում շատ կարևոր էր նրանց աջակցությունն ու համաձայնությունը ստանալը»,- նշել է Հարությունյանը։
Արցախի նորընտիր նախագահը հավաստիացրել է, որ անելու են առավելագույնը, որպեսզի կարողանան ճիշտ իրացնել ժողովրդի տված վստահության մեծ կապիտալը, որը պետք է ծառայի միայն ի շահ և ի բարօրություն Արցախի յուրաքանչյուր քաղաքացու:
Ապրիլի 14-ին կայացած Արցախի Հանրապետության նախագահահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով` 88% ձայնով նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը։ Նախագահի մյուս թեկնածու Մասիս Մայիլյանը ստացել է 12% ձայն։