|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները ապրիլի 15-ին տեղի ունեցած տեսակոնֆերանսի ընթացքում շեշտել են նոր տեսակի կորոնավիրուսի պայմաններում ապատեղեկատվությանը հակազդելու կարևորությունը. այս մասին նշված է ԱՄՆ Պաշտպանության նախարարության՝ Պենտագոնի կողմից տարածված հայտարարության մեջ. հայտնում է Yerkir.am-ը։
Փաստաթղթում, մասնավորապես, նշված է. «Նախարարներն ընդգծել են պետական և ոչ պետական խաղացողների ապատեղեկատվությանը հակազդելու կարևորությունը»։
Նիստին մասնակցել է ամերիկյան ռազմական գերատեսչության ղեկավար Մարկ Էսպերը:
Միևնույն ժամանակ կողմերը հաստատել են նաև կորոնավիրուսի դեմ համատեղ պայքարը շարունակելու հարցում իրենց պատրաստակամությունն ու պարտավորությունը: