|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունը հայտարարությամբ է հանդես եկել, տեղեկացնելով, որ այս տարի անհնար է ավանդական դարձած ձևաչափով իրականացնել Ցեղասպանության հիշատակի միջոցառումները։
Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է.
«Սիրելի հայրենակիցներ,
պայմանավորված Հայաստանում տիրող իրավիճակով և առողջապահական ռիսկերով այս տարի անհնար է ավանդական դարձած ձևաչափով իրականացնել Ցեղասպանության հիշատակի միջոցառումները։
Քանի որ․
‼️ Ջահերով երթը այս տարի հնարավոր չէ կազմակերպել ավանդական ձևաչափով:
‼️ ապրիլի 24-ին հնարավոր չի լինի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մեծ թվով մարդկանց այցելությունը
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները կոչ են անում ապրիլի 23-ին և 24-ին ժամը 21։00-ից վառել և մեր բնակարանների պատուհաններին դնել մոմեր՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի և մեր պահանջատիրության։
Այս օրերին մեր կողմից իրականացվող այլ միջոցառումնների մասին կտեղեկացնենք առաջիկայում»։