|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ թանգարանը համալրվել է 24 ժամանակակից աուդիոգիդերով։
«Այս կարևոր իրադարձությունն հնարավոր է դարձել ի շնորհիվ Արմսվիսբանկի նվիրատվության։ Աուդիոգիդերի պաշտոնական գործարկումը նախատեսված է մայիս ամսին։ Դրանք, ամենայն հավանականությամբ, գործելու են հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն և իտալերեն լեզուներով ։
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանն իր խորին երախտագիտությունն է հայտնում Արմսվիսբանկի ղեկավարությանը` նման աննախադեպ և կարևոր նվիրատվության համար, ինչի շնորհիվ Էրեբունի թանգարանի նորովի ներկայացումն ու հանրահռչակումը կթևակոխեն միանգամայն այլ փուլ»,- նշված է հաղորդագրության մեջ: