|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ապրիլի 8-ի դրությամբ Արարատի մարզում կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է գրանցվել: Հաստատված դեպքերի ընդհանուր թիվն այս պահին 179 է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։
«Ցավով տեղեկացա, որ առավոտյան Արտաշատի բժշկական կենտրոնում մահվան ևս մեկ դեպք է գրանցվել։ 80-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ծանր աստիճանի թոքաբորբ՝ բարդացած թոքերի ռեսպիրատոր դիստրես համախտանիշով։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային հիպերտենզիա, կախեքսիա, ծերունական սկլերոզ։ Վերջինս Արարատի մարզից էր»,- գրել է նա։