|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկումների ընթացքում արձանագրված խախտումները հիմք ընդունելով` ՀՀ պարետի որոշմամբ 6 ժամով գործունեության կասեցման որոշում է կայացվել արդեն 42 տնտեսվարողի նկատմամբ։
ԱԱՏՄ-ն շարունակում է թեժ գծով ստանալ բողոքներ։ Դրանց հիմքով եւ սեփական նախաձեռնությամբ Երեւանում եւ մարզերում շուրջ 300 տնտեսվարողի մոտ դիտարկվել է աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման վիճակը։
Հիմնական խախտումներն առնչվում են աշխատողներին դիմակներով ու ձեռնոցներով, ախտահանման միջոցներով չապահովելուն, առանձին հանդերձապահարանների ու հոսող ջրի բացակայությանը։