|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են շենքերի մուտքերի և վերելակների ախտահանման աշխատանքները։ Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
Երևանի քաղաքապետարանը բազմաբնակարան շենքերի մուտքերի ախտահանման համար ձեռք է բերել 500 կգ ախտահանիչ նյութ, որը տրամադրել է կառավարման մարմիններին (համատիրություններին):
Իսկ Նոր Նորք վարչական շրջանի բազմաբնակարան շենքերը երեկվանից ախտահանվում են նոր՝ ավելի արդյունավետ եղանակով։