|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր իշխանությունն անշեղորեն նվազեցնում է դեմոկրատական ազատություններն ու իրավունքները մեր երկրում՝ օգտվելով համաճարակային իրավիճակից։
Մինչդեռ տարբեր միջազգային կառույցներից հորդորներ են հնչում՝ չնահանջել դեմոկրատիայից եւ չսահմանափակել քաղաքացիական իրավունքներն ու խոսքի ազատությունը։ Օրեր առաջ նման հորդորներ է հնչեցրել նաեւ ՄԱԿ-ը, որ «կորոնավիրուսի հակազդման ցանկացած արտակարգ միջոցառումները պետք է լինեն համաչափ, անհրաժեշտ եւ ոչ խտրական»։
Իսկ ՄԱԿ-ի փորձագետները հայտարարել են, որ Covid-19-ի բռնկմանն առնչվող արտակարգ դրության հայտարարությունները չպետք է լինեն հիմք՝ թիրախավորելու որոշակի խմբերի, փոքրամասնությունների կամ անհատների։ Այն չպետք է գործի՝ թաքցնելու համար առողջապահության անվան տակ կատարվող ռեպրեսիվ գործողությունները կամ ճնշելու իրավապաշտպանների աշխատանքը։
«Վիրուսին հակազդելու համար նշանակվող սահմանափակումները պետք է հիմնված լինեն հանրային առողջապահության իրավաչափ նպատակների վրա եւ չպետք է օգտագործվեն՝ պարզապես այլախոհությունը ճնշելու համար»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։