|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի զինծառայողները առաքելությունների ընթացքում մշտապես առանձնանում են մարտունակությամբ և պատրաստության բարձր մակարդակով: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից։
Կոսովոյի տարածաշրջանում առաքելություն իրականացնող հայ խաղաղապահները օրերս ծառայության և գործողությունների օպերատիվ կազմակերպման ցուցադրական վարժանքներ են անցկացրել:
ՀՀ ԶՈւ զինծառայողները հերթական անգամ ցուցադրել են հմուտ և կազմակերպված գործողություններ, դրսևորել բարձր պատրաստվածություն և մարտահրավերներին արագ արձագանքելու կարողություն: