|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Լոնդոնում ընթացող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանը ներկայացնող 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը քիչ առաջ հաղթանակ տոնեց ու նվաճեց Տոկիո-2020-ի ուղեգիր: Ըստ Yerkir.am-ի՝ այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:
Մեր բռնցքամարտիկը պարտության է մատնել Իսրայելը ներկայացնող հայազգի մարզիկ Դավիթ Ալավերդյանին:
Քիչ անց ռինգ դուրս կգան նաև 57 կգ քաշային Արթուր Բազեյանը և 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը:
Եթե առաջինը նույնպես հաղթանակ տոնի, ապա ևս կնվաճի Օլիմպիական խաղերի ուղեգիր: