|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՀՀ վարչապետի որոշումներով ուժը կորցրած են ճանաչվել ՀՀ պատվիրակությունների արտասահմանյան մի քանի գործուղումներ: Որոշումները հրապարակվել են կառավարության egov.am կայքում:
Մանասավորապես, մարտի 12-ի որոշմամբ՝ ուժը կորցրած է ճանաչվել Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին և նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանին Ֆրանսիա գործուղելու մասին որոշումը:
Վարչապետի՝ մարտի 11–ի որոշմամբ՝ ուժը կորցրած են ճանաչվել Ամերիկայի Միացյալ Նահանգներ պատվիրակություն և Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանին Դանիայի Թագավորություն գործուղելու մասին որոշումները:
Վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունից «Արմենպրես»-ին տեղեկացրեցին, որ որոշումները պայմանավորված են կորոնավիրուսի տարածմամբ: