|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Երեկ հերթական միջադեպը տեղի ունեցավ Թուրքիայի Ազգային Մեծ ժողովում: Սիրիայի Իդլիբ շրջանում Թուրքիայի գործողությունների վերաբերյալ քննարկումների ժամանակ գլխավոր ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության պատգամավոր Էնգին Օզքոչը ելույթի ժամանակ քննադատություններ հնչեցրեց երկրի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին: Իշխող Արդարություն և զարգացում կուսակցության պատգամավորներին դա դուր չեկավ, որից հետո ծեծկռտուք սկսվեց:
ԱԶԿ խմբակցության փոխնախագահ Նումալ Քուրթուլմուշը հայտարարեց, որ Օզքոչի նկատմամբ հետաքննություն է սկսվելու: Անկարայի Հանրապետական դատախազությունն արդեն հայտարարել է, որ Թվիթերում գրառումների պատճառով հետաքննություն է սկսվել՝ «երկրի նախագահին վիրավորելու» մեղադրանքով:
Ծեծկռտուքը տևեց մոտ 10 րոպե, որից հետո կողմերը հանդարտվեցին: