|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հույն ռազմական լրագրող Արիս Ռուսինոսն իր թվիթերյան էջում հայտնում է թուրքական ոստիկանության կողմից հույն ոստիկանների վրա արցունքաբեր գազ կիրառելու մասին` կից ներկայացնելով տեսանյութ. հայտնում է Yerkir.am-ը:
«Հունական պաշտոնական աղբյուրներից ստացված տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես է սահմանին թուրքական ոստիկանությունը արցունքաբեր գազ կիրառում հունական ոստիկանության նկատմամբ Կաստանիեսում», - նշում է Ռուսինոսը:
Երեկ արդեն տեղեկացրել էինք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունաստանին մեղադրել է սահմանին փախստականներ սպանելու մեջ, իսկ հունական կողմն իր հերթին այդ տեղեկություններն անվանել է թուրքական քարոզչամեքենայի կեղծ լուրեր: