|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը. հայտնում է Yerkir.am-ը:
«Երկու երկրների վարչապետերը քննարկումները շարունակել են նաեւ ոչ ֆորմալ ձեւաչափով:
Վարչապետերը պայմանավորվածություն են ձեռք բերել քաղաքացիների փոխայցերի ընթացակարգերի դյուրացման շուրջ: Անդրադարձ են կատարել նաեւ բեռնափոխադրումների հետ կապված խնդիրների կարգավորմանը»,- գրել է նա:
Հիշեցնենք՝ մարտի 3-4-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում էր Վրաստանի Հանրապետությունում՝ պաշտոնական այցի շրջանակներում: Այն վարչապետի՝ թվով 2-րդ պաշտոնական այցն էր հարևան երկիր: