|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Հոնկոնգում շունը վարակվել է կորոնավիրուսով: Նշված տեղեկությունը հաստատում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ իրավիճակների ծրագրի տեխնիկական ղեկավարի հայտարարությամբ, շունն ունի վարակի թույլ արտահայտված ախտանիշներ:
Դեռևս հայտնի չէ, շունը վարակված է, թե վարակի ախտանիշներն արտահայտվել են աղտոտված իրերին կպչելու պատճառով:
Շունը պատկանում է 60-ամյա կնոջը, ով վարակվել էր փետրվարի 12-ին:
Նշված դեպքից հետո Հոնկոնգի կառավարությունն արձակել է ընտանի կենդանիներին ժամանակավոր ապաստարան տեղափոխելու հրաման, որտեղ նրանք կանցնեն կարանտին. հայտնում է CNBC հեռուստաընկերությունը։