|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Լեհաստանի Վրոցլավ քաղաքում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնությունում գերազանց է հանդես եկել Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Խաչատրյանը:
Ինչպես հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը, Երիտասարդների պայքարում մեր 15-ամյա հրաձիգը «խառը վազք» 20+20 կրակոցներով մրցաձևում վաստակելով 382 միավոր, գրավել է առաջին տեղը և նվաճել աշխարհամասի չեմպիոնի կոչումը։ Գոռ Խաչատրյանը միաժամանակ լրացրել է միջազգային կարգի սպորտի վարպետի նորմա։