|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Գիրք նվիրելու օրը քաղցկեղ ունեցող երեխաներին «Ժպիտների քաղաք» հիմնադրամի նախաձեռնությամբ այցելել է սիրված դերասան Հրանտ Թոխատյանը: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ղեկավար Աննա Հակոբյանը այս առթիվ ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծնունդն ու Գիրք նվիրելու օրը նշել են նաև քաղցկեղ ունեցող մեր բալիկները: Այսօր «Ժպիտների քաղաք» հիմնադրամի նախաձեռնությամբ նրանց է այցելել սիրված դերասան Հրանտ Թոխատյանը և փոքրիկների համար կարդացել «Խոսող ձուկը» հեքիաթը: Մենք համոզված ենք, որ քաղցկեղը հաղթահարելու բարդ ճանապարհին մեր փոքրիկների լավագույն ընկերները պետք է լինեն արվեստը, գիրքը, լավ երաժշտությունն ու ժպիտը»,- գրել է նա: