|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Իրանի ղեկավարությունը հերքում է այն տեղեկությունները, ըստ որի երկրի նախագահ Հասան Ռոհանին հրաժարական է տվել. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Ռոհանին մնում է մեր երկրի նախագահը մինչև իր նախագահության ժամկետի ավարտը», - այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է իրանական կառավարության պաշտոնական ներկայացուցիչ և Ռոհանիի խորհրդական Ալի Րաբիին:
Al-Monitor-ը գրում է, որ նմանատիպ լուրերի հետևում կանգնած է նախկին պահպանողական պատգամավոր Ալիռազա Զաքանին: Ռոհանին հայտնի է իր բարեփոխումային ու նորարար քաղաքականությամբ, ինչը երկրի պահպանողականներին մոտ դժգոհություն է առաջացնում: