|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ԱՄՆ ԶՈւ կործանիչները հարվածներ են հասցրել սիրիական Սիրիայի հյուսիսարևելյան Հասեքե շրջանում գտնվող գյուղերին. այս մասին, ըստ Yerkir.am-ի, հայտնում է Reuters գործակալությունը:
Ամերիկացիները կրակ են բացել Հիրբաթ-Ամմու գյուղի նկատմամբ, որը գտնվում է Ղամիշլի քաղաքի արևելքում:
Սիրիական լրատվամիջոցներն էլ հայտնում են, որ զինված բախումներ են ընթանում գյուղի բնակչության և ամերիկյան զինվորների միջև, որի հետևանքով սպանվել է մեկ ամերիկացի զինվոր:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամերիկացի զինվորականները կրակ էին բացել տեղի բնակչության նկատմամբ, որոնք փորձել էին խոչընդոտել ԱՄՆ զինվորական շարասյան առաջխաղացմանը: