|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ադրբեջանական ընդդիմադիր «Մուսավաթ», «ՌԵԱԼ» կուսակցությունները, «Դ18» շարժումը և մի շարք անկախ պատգամավորության թեկնածուներ տեղեկացրել են Բաքվի քաղաքապետարանին փետրվարի 9-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները կեղծելու դեմ ցույց կազմակերպելու մտադրության մասին: Այս մասին, ըստ Yerkir.am-ի, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Մուսավաթ կուսակցության առաջնորդ Արիֆ Գաջիլին:
Հանրահավաքը նախատեսվում է իրականացնել փետրվարի 16-ին ժամը 15.00-17:00-ին՝ «Մայիսի 28» մետրոյի կայարանի դիմաց:
Հիշեցնենք, որ տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցել են կոպտագույն խախտումներով, որը քննադատության է արժանացել նաև եվրոպական կառույցների կողմից: