|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ատիպիկ թոքաբորբ առաջացնող նոր կորոնավիրուսը Չինաստանում դարձել է ավելի քան 106 մարդու մահվան պատճառ. ըստ Yerkir.am-ի՝ այս մասին հայտնում է South China Morning Post-ը՝ հղում անելով Չինաստանի առողջապահության ազգային հանձնաժողովի տվյալներին։
Նշվում է ,որ վարակվածների թիվը գերազանցել է 4500-ը։ Մահացության դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում է Հուբեյ նահանգին։
Ըստ Բավարիա դաշնային հողի առողջապահական մարմինների հայտարարության՝ կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել նաև Գերմանիայում։ Վիրուսն հայտնաբերվել է Շտարնբերգ շրջանում մի տղամարդու մոտ։
Հիշեցնենք, որ Չինաստանի իշխանությունները որոշում են կայացրել երկարացնել ամանորյա արձակուրդները մինչև փետրվարի 2-ը