|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Իրանում ձերբակալվել է երկրի կողմից հունվարի 8-ին ուկրաինական Boeing-ի խոցման պահը տեսանկարահանած ու համացանցում հրապարակած անձը. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է Reuters լրատվական գործակալությունը իրանական Fars-ին հղումով՝ նշելով, որ ձերբակալությունը կատարվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ երկրի կողմից հայտարարություն էր տարածվել առ այն, որ ինքնաթիռը խոցվել է պատահաբար: Իրանցի զինվորականներն այն շփոթել էին ու այն թշնամական համարել, քանի որ այն թռել է Իրանի ռազմական օբյեկտին շատ մոտ հեռավորության վրա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ համացանցում հրապարակվել էր Իրանում ուկրաինական Boeing-ի վրա 2 հրթիռի արձակման և ինքնաթիռի խոցման պահը: