|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ազգային ժողովի պատգամավորներ Արթուր Դալլաքյանը և Արտյոմ Ծառուկյանը առաջարկում են «Տրասնպորտի մասին» օրենքում լրացում կատարել. գրում է Iravaban.net-ը:
Նախագծով նախատեսվում է, որ 7 (ներառյալ՝6+1) կամ ավելի նստատեղ ունեցող ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի վրա գազաբալոնային սնման համակարգ տեղադրելիս գազաբալոնը կթույլատրվի տեղադրել բացառապես մեքենայի տանիքին, և այն պետք է փակված լինի արտաքին միջավայրից արտաքին ծածկով:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ օրենքը ընդունելու դեպքում 6 ամիս ժամանակահատված կտրամադրվի այս օրենքով սահմանված տրանսպորտային միջոցներին վերասարքավորվելու համար: