|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ-ն ցանկանում է հասնել նրան, որ չինական իշխանությունները ամբողջապես հրաժարվեն իրանական նավթի գնումից. այս մասին, ըստ Yerkir.am-ի, հայտնում է ամերիկյան FoxNews հեռուստաալիքը՝ հղում անելով ԱՄՆ Ֆինանսների նախարար Սթիվ Մնուչինին:
Ամերիկացի նախարարը հայտարարել է, որ Իրանը իր նավթի 70 տոկոսն արտահանում է Չինաստան:
«Թեհրանի ստացած միջոցներն օգտագործվում են Մերձավոր Արևելքում ահաբեկչական խմբավորումներին ֆինանսավորելու համար: ԱՄՆ պատժամիջոցների պատճառով իրանական նավթամթերքների վաճառքը նվազել է 95 %-ով», - նշել է Մնուչինը՝ հավելելով, որ Վաշինգտոնն ու Պեկինը բանակցություններ են տանում Իրանից նավթի գնումը դադարեցնելու ուղղությամբ: