|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
1990 թվականի հունվարի 13-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում բազմահազարանոց ամբոխը, խմբերի բաժանված, նախանշված հասցեներով ներխուժեց Բաքվում բնակվող հայերի բնակարաններ: Ըստ Yerkir.am-ի՝ պատմության այդ սև օրը հայտնի է Բաքվի հայկական ջարդեր անունով:
Ջարդերը շարունակվել են 6 օր։ Կարգուկանոնը «վերականգնելու» պատրվակով միայն հունվարի 19-ին, երբ վտանգվել է խորհրդային իշխանությունը Բաքվում, Միխայիլ Գորբաչովը հրամանագիր է ստորագրել Բաքվում արտակարգ դրություն մտցնելու մասին։
Հավելենք, որ այսօր՝ հունվարի 13-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Բաքվի հայկական ջարդերի զոհերի հիշատակին:
Ուղիղ հեռարձակումը՝ Tert.am-ի: