|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ուկրաինան Իրանից ակնկալում է մեղքի լիարժեք խոստովանություն, ճշմարտության լիարժեք պարզում, մեղավորների պատժում և փոխհատուցումների վճարում։ Այս մասին առավոտյան հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նա արձագանքել է Իրանի հայտարարությանն այն մասին, որ իրենք են պատահմամբ խոցել ուկրաինական ավիաընկերության ինքնաթիռը։
«Լույսը բարի չէր, բայց բերեց ճշմարտություն», – գրել է Զելենսկին իր ֆեյսբուքյան էջում։
Արդեն թվարկվածից բացի, Զելենսկին պահանջել է, որ ուկրաինացի մասնագետները լիարժեք հասանելիություն ունենան ինքնաթիռի կործանման հետաքննությանը։