|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Երեքշաբթի Իրանի բնակիչները հավաքվել էին հայրենիք ճանապարհելու Իրաքի Ժողովրդական մոբիլիզացիայի ուժերի կոալիցիայի ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ Մուհանդիսի դագաղը, հայտնում է Tasnim-ը:
Իրանցիները ալ Մուհանդիսի հուղարկավորության հանդիսավոր արարողություն են անցկացրել Աբադանում եւ Խուրամշահրում:
Նշվում է, որ Իրաքի Ժողովրդական մոբիլիզացիայի ուժերի կոալիցիայի ղեկավարի տեղակալի մարմինը հուղարկավորվելու է Իրաքի Ան Նաջաֆ քաղաքի Վադի աս Սալամ գերեզմանատանը:
Հիշեցնենք, որ ալ Մուհանդիսը զոհվել էր հունվարի 3-ին գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հետ Բաղդադի օդանավակայանի շրջանում ԱՄՆ ՌՕՈՒ ավիահարվածի հետեւանքով: