|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում իրականացվել են մարտական հերթափոխի նախապատրաստական աշխատանքներ։
ՊՆ-ից Yerkir.am-ին հայտնում են, որ ստուգվել են հերթափոխի մեկնող անձնակազմի հանդերձանքը, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան։ Ստորաբաժանումների հրամանատարները հրահանգավորել են մարտական հերթապահության ժամանակ անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:
Բացի այդ, մարտավարական-մասնագիտական հմտությունները զարգացնելու նպատակով 5-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են վարժանքներ:
10 կիլոմետրանոց երթարշավի ընթացքում զինծառայողները, հաղթահարելով տեղանքի բարդ և դժվարանցանելի հատվածներ, գրավել են պայմանական հակառակորդի կարևոր նշանակետերն ու բարձունքները: