|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայում գործունեություն ծավալող, հակահայկական, թշնամանք տարածող, ռասիստական այսպես կոչված «Հայկական անհիմն պնդումների դեմ միջազգային պայքարի միության» նախագահ, իր ստահոդ և թշնամական դիրքորոշումներով հայտնի Գյոքսել Գյուլբեյը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, որում ցույց է տալիս, որ Ադրբեջանում լույս տեսած և դասագիրքն ունի Հայաստանի պետական դրոշի գույները:
«Ադրբեջանում էլ պետության կողմից հրատարակված գրքի շապիկը Հայաստանի դրոշի գույներով է: Արդյո՞ք պատահականություն է: Ադրբեջանում ինչու են նման բաներ տեղի ունենում». – ըստ Yerkir.am-ի՝ նշում է Գյուլբեյը:
Երեկ էլ արդեն տեղեկացրել էինք, որ ադրբեջանական դպրոցներում հայտնվել էին գլոբուսներ, որում Արցախն ու Նախիջևանը ներկայացված էին որպես Հայաստանի մաս: