|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի հովանավորությամբ այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում շահագործման հանձնված շրջանային բուժմիավորման նորակառույց շենքի բակում բացվել է ԼՂՀ վաստակավոր բժիշկ Արցախ Բունիաթյանի կիսանդրին:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել անվանի բժշկի ներդրումը Քաշաթաղի շրջանի զարգացման գործում՝ նշելով, որ նրա հիշատակը վառ կմնա սերունդների հիշողության մեջ:
Քանդակի հեղինակ, քանդակագործ Յուրի Հովհաննիսյանն իր հերթին նշել է, որ Արցախ Բունիաթյանն այն եզակի դեմքերից էր, որի համար Արցախյան շարժումը էության խնդիր էր:
«Քանդակը մեր խոնարհումն է Արցախի վաստակի առաջ, սփոփանք հարազատների եւ հիշատակ բերձորցիների համար: Մենք մշտապես պետք է ջատագովենք, մեծարենք եւ վառ պահենք մեր հերոսների հիաշատակը»,- ասել է Հովհաննիսյանը: