|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Վաշինգտոն. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ռուսական պատվիրակությամբ օդանավը վայրէջք է կատարել տեղական ժամանակով 00:50-ին:
Միացյալ Նահանգներ ՌԴ ԱԳ նախարարի այցը կտևի մեկ օրից ոչ ավելի, բայց նրա ծրագիրն անչափ հագեցած է: Նախատեսվում է, որ Լավրովին Վաշինգտոնում կընդունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, նա բանակցություններ կվարի ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հետ, ինչպես նաև կհանդիպի ամերիկացի քաղաքագետների:
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարարը նախորդ անգամ ԱՄՆ մայրաքաղաք էր այցելել 2017 թվականին: